Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը

Դեկտեմբեր 28,2013 20:05

2013 թվականն արձանագրեց Եվրոպական Միության Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում ԵՄ-ի հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագրի, այդ թվում` Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի կնքման, ինչպես նաեւ Հայաստան–Իրան երկկողմ քաղաքական ու տնտեսական արդյունավետ համագործակցության ձախողում: Մինչդեռ Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-Իրան տնտեսական եւ քաղաքական կապերի խորացումը առաջնային դեր կունենար տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման համար:

Փաստորեն Հայաստանի Հանրապետությունը՝ ունենալով իրական այլընտրանք՝ ի դեմս Եվրամիության եւ Իրանի հետ քաղաքական ու տնտեսական համագործակցության, չի օգտագործում այն, ինչը նշանակում է հաշտվել Թուրքիայի շրջափակման եւ Կրեմլից կախվածության մեջ ու նրա ենթակայության տակ մնալու հետ:

Հայաստանում տարիներ շարունակ իշխանության բռնազավթումը հանգեցրել է երկրի կողմից իր ռազմավարական կարողությունների վերահսկման գրեթե անհնարինությանը: Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի կողմից հայ ժողովրդին, Հայաստանի ու Արցախի հանրապետություններին պատճառված վնասը նույնպիսին են, ինչպիսին կլինեին, եթե իրականացվեին թշնամու վարած քաղաքականության արդյունքում:

Գործնականում ունենալով իրական այլընտրանք.

– ազատ առեւտրի գոտի Եվրամիության հետ,

– էժան գազի ներմուծում Իրանից,

– Հայաստան-Իրան երկաթգծի կառուցում կամ այլ կերպ՝ շրջափակման հետեւանքների նվազեցում,

– Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների զարգացման բազմապիսի ռազմավարական ծրագրեր,

դրանք չեն իրականացվել, մերժվել են բացառապես Սերժ Սարգսյանի ապօրինի իշխանությունը երկարաձգելու նպատակով:

Սերժ Սարգսյանը եւ նրան հովանավորող Վ.Պուտինը պետք է հասկանան, որ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ պետական հարաբերություններն այլեւս չեն կարող շարունակվել որպես Սերժ Սարգսյան եւ Կրեմլ առնչություններ, քանի որ այդ կապերն ապօրինի են եւ ոտնձգություն Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության եւ անվտանգության հանդեպ: Նման հարաբերությունների պատճառով ՀՀ-ում եւ ՌԴ-ում ապրող ժողովուրդներին հասցված վնասը հսկայական է:

Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ հարաբերությունները ողջունելի եւ անգամ ենթակա են ավելի խորացման, եթե դրանք լինեն իրապես հորիզոնական՝ հիմնված փոխադարձ շահերի, հարգանքի ու ռազմավարական գործընկերության վրա, եւ եթե այդ հարաբերությունները երկուստեք ներկայացնեն իրենց ժողովուրդների կամքն արտահայտող օրինական իշխանությունները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Այս կարճ հայտարարության մեջ, ամեն ինչ ասված է, իմ Հայ ազգի մեծագույն՝ Դուստեր կողմից։
    Թող գալիք տարում մեր ժողովուրդը լսի, հասկանա, ու գնհատի, ասված՝ իր արժանի և նվիրված զավակների մտքերը, խոսքերը ու խորը մտահոգությունները, վերաբերվող ազգի ապագային։
    Թող՝ խափանվի, կործանվի, այն բոլոր դավադրությունները, որոնք հետամնաց, կիսագրագետ,
    գավառական չինովնիկները հանուն իրենց լափելու ու թալանի վարակի նման տարածեցին երկրով մեկ, անկշտության քաղցկեղով տառապելու հետևանքով։ Թող Հայ ազգի վերածնունդի հաջորդ քարորդ դարը սկսվի հենց հաջորդ տարուց։ Աստված չարը խափանի։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031