Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը վավերացրել է ԱՊՀ երկրների միջև ազատ առևտրի գոտուն միանալու արձանագրությունը` դառնալով պայմանագրին միացած 9-րդ երկիրը: Հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Արձանագրությունը ստորագրվել էր 2013թ. մայիսի 31-ին Մինսկում: Դրա վավերացման մասին որոշումը խորհրդարանի ստորին պալատն ընդունել էր նոյեմբերի 29-ին, իսկ վերին պալատը` դեկտեմբերի 13-ին:
Ազատ առևտրի գոտու պայմանագրին արդեն միացել են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Մոլդովան, Ռուսաստանը և Ուկրաինան: Ղրղզստանը և Տաջիկստանը դեռևս այն չեն վավերացրել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ