«Եզրագծից այն կողմ» եւ մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի, թիվ 32 թատրոնի դերասաններից Կարեն Մկրտչյանին դեկտեմբերի 26-ի գիշերը անհայտ անձի կողմից վնասվածք հասցնելու դեպքի առթիվ դեռ քրեական գործ չի հարուցվել: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Չի հայտնաբերվել նաեւ նրան վնասվածք հասցրած անձը:
Զրուցել են նաեւ Կարեն Մկրտչյանի հետ, որն ասաց, թե հիմա համեմատաբար ավելի լավ է զգում, ցավերը ավելի քչացել են: Դերասանը, սակայն, շարունակում է մնալ անվասայլակին, բժիշկներին չի վստահում, այդ իսկ պատճառով տնային պայմաններում ժողովրդական բժշկության մեթոդներով փորձում է ապաքինվել:
Նա նշեց, որ իրենց շքամուտքում տեսախցիկներ չկան, առանձնապես հույսեր էլ չի կապում դեպքի բացահայտման հետ: «Ոչ մեկ ոչ զանգել է, ոչ հետաքրքրվել, այդ գիշերը չեն թողել քնեմ, շտապում էին, երեւի խառն են ամանորյա նախապատրաստություններով, հարցաքննել են, բայց դատաբժշկի ուղեգիր էլ չեն տվել: Ինձ միայն անհանգստացնում է մեկ հարց՝ ո՞վ էր եւ ինչի՞, բայց ինչպես հասկանում եմ՝ դա իրավապահներին չի անհանգստացնում»,- ասաց դերասանը:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում