Իտալական «Tuttosport»-ը, վկայակոչելով գերմանական աղբյուրները, տեղեկացնում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու տեղափոխումը Մյունխենի «Բավարիա» գործնականում կայացած է: Լեհ 25-ամյա ֆուտբոլիստը մոտ ժամանակներս չորս տարով պայմանագիր կստորագրի մյունխենցիների հետ եւ նոր ակումբում տարեկան կստանա 11 միլիոն ֆունտ:
Լրատվամիջոցները տեղեկացնում են նաեւ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չի դադարում «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսին ձեռք բերելու փորձերը: «Daily Mail»-ի փոխանցմամբ, «Բորուսիան» սահմանել է իր պահանջները: Ակումբը պատրաստ է Ռոյսից հրաժարվել 48 միլիոն եվրոյի դիմաց:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ thesun.com.uk-ի եւ sksk.com.uk-ի