Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հայկ Կալեյանի ինքնասպանության վարկածը չհաստատվեց

Դեկտեմբեր 28,2013 18:15

2013 թ. դեկտեմբերի 17-ին  ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ստեփանակերտի նստավայրում հրապարակեց ՀՀ զինված ուժերում 2012 թ. սեպտեմբերի 6-ին, ըստ նախաքննության վարկածի, զորամասի հրաձգարանի խրամաբջիջում ինքնասպանություն կատարած Հայկ Կալեյանի գործով վճիռը:

Նույն դատական նիստի ժամանակ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը հանդես եկավ ճառով, որում անդրադարձավ գործի նախաքննության և դատաքննության ընթացքում բազմաթիվ թերություններին, սխալներին: Ըստ էության և՛ նախաքննությամբ, և՛ դատաքննությամբ չեն հիմնավորվել Հայկ Կալեյանի ինքնասպանություն կատարելու ոչ շարժառիթները, ոչ էլ հանգամանքները:

Ավելին` գնդացրի երեք կրակոցներից առաջացած վնասվածքների ուղղությունը որևէ կերպ հնարավորություն չի տալիս պատկերացում կազմելու ինքնասպանության կատարման դեպքում զենքի հնարավոր դիրքի մասին: Ավելին, ավելի քան մեծ են հիմքերը պնդելու Հ. Կալեյանին սպանելու վարկածի օգտին: Սակայն դատարանը ուշադրություն չդարձրեց այս հիմքերին: Ըստ էության դատարանն իր վճռում որևէ կերպ չանդրադարձավ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի կողմից բարձրացված հարցերին, որոնց հիման վրա առաջարկվում էր գործը վերադարձնել մեղադրողին և մեղադրանք առաջադրել վաշտի հրամանատարի նկատմամբ:

Արթուր Սաքունցի ներկայացրած ճառը և դատարանի հրապարակած վճիռը կարող եք տեսնել ամբողջությամբ:

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031