Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդունվել է Դատարանների կողմից դատական ծախսերի հատուցման հետ կապված փաստաբանական գործունեության վճարներիների միջին գնացուցակ հաստատելու մասին որոշումը

Դեկտեմբեր 28,2013 18:07

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը դեկտեմբերի 26-ին ընդունել է Դատարանների կողմից դատական ծախսերի հատուցման հետ կապված փաստաբանական գործունեության վճարներիների միջին գնացուցակ հաստատելու մասին՚ որոշումը:

Գնացուցակը սահմանվել է «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն և կարող է օգտագործվել միայն դատարանների կողմից` դատական ծախսերի մեջ ներառող փաստաբանի խելամիտ (ողջամիտ) վարձատրությունը որոշելու  նպատակով: Փաստաբանների պալատի խորհուրդը որոշման մեջ նշել է, որ փաստաբանի վարձատրությունը, որոշվում է հաշվի առնելով վստահորդի և փաստաբանի կամ փաստաբանական կազմակերպության միջև կնքված պայմանագիրը (պայմանագրի պատճենը)` անկախ վճարման փաստից:

Պետք է նշել, որ վարչական կամ քաղաքացիական գործերով դատարանը կարող է փաստաբանական ծառայություն մատուցելու վերաբերյալ պայմանագրում նշված գինը հիմք չընդունել, եթե այն գերազանցում է սույն գնացուցակում նշված արժեքը: Այս դեպքում, որպես փաստաբանի խելամիտ (ողջամիտ) վարձատրության չափ հիմք է ընդունվում սույն գնացուցակում նշված սակագինը:

Կից ներկայացվում է որոշման ամբողջական տեքստը:

 

ՀՀ փաստաբանների պալատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031