Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթի հետ կալանավորվածները դատարանում հայտարարում են հացադուլ սկսելու մասին

Դեկտեմբեր 28,2013 17:53

Կենտրոն եւ Նորք-մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը  բավարարեց ՀՀ ոստիկանության ՔՅԳ վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետ, քննչական խմբի ղեկավար Սամվել Տոնոյանի միջնորդությունները Շանթ Հարությունյանի հետ նույն օրը կալանավորված, իշխանության ներկայացուցչի դեմ բռնություններ կիրառելու համար կասկածյալներ Լիպարիտ Պետրոսյանի, Ալբերտ Մարգարյանի, Միսակ Առաքելյանի, Անուշավան Գրիգորյանի, Վահե Մկրտչյանի` կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու հետ կապված:

Կասկածյալները դատարան են բերվել ժամը տասներկուսից:

Լիպարիտ Պետրոսյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանն ասաց, որ իր պաշտպանյալը հայտարարել է, որ կատարվածը քաղաքական հետապնդում է, որեւէ հիմնավորում ըստ նրա, քննիչը չի ներկայացրել: «Որեւէ ապացույց չկա, որեւէ հիմնավորում, որ կոնկրետ Լ.Պետրոսյանն այս գործողություններն է կատարել: Բազմածավալ քննչական գործողություններ չեն կատարվել»,-ասաց պաշտպանը:

Լ.Պետրոսյանը մյուսների հետ հայտարարել է, որ անժամկետ հացադուլ են սկսում:Պահանջներն են վերացնել սահմանափակումները տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցությունների վրա, ինչպես նաեւ իրենք որեւէ ոստիկանության աշխատակցի նկատմամբ որեւէ բռնություն չեն կիրառել:  Պաշտպանը բողոքարկելու է դատարանի որոշումը:

«Մենք չենք ստացել միջնորդությունը վարույթն իրականացնող մարմնից, քանի որ նախաքննական մարմինը միջնորդությունն ուղարկել է մեղադրյալին, ես այստեղ տեղեկացա:Հավասարության սկզբունքի խախտումն աղաղակող է, բնականաբար, այդ մասով, մինչեւ Եվրոպական դատարան կբողոքարկենք»,-ասաց Վ.Էլբակյանը:
Քննիչը, ըստ պաշտպանի, եզրակացությունը չի ներկայացրել պատճառաբանելով, որ դեռեւս չի ստացվել Շանթ Հարությունյանի եւ մյուս մեղադրյալի դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունները. «Այդպես էլ չհասկացանք ինչ կապ ունեն իմ պաշտպանյալին կալանքի տակ պահելու համար»:

Քննչական խմբի ղեկավար Սամվել Տոնոյանից փորձեցինք ճշտել, թե ինչ ընթացքում է նախաքննությունը, պաշտպաններն ասում էին, որ քննչական որեւէ գործողություններ չեն կատարվել մինչ օրս:Նա խորհուրդ տվեց դիմել ոստիկանությանը, իսկ ինչ կապված էր քննչական գործողությունների կատարմանը, նա ասաց, որ բազմաթիվ վկաներ են հարցաքննվել, կատարվել են տասնյակ գործողություններ, եւ նախաքննությունն ավարտվելուց հետո այն հասու կլինի պաշտպանական կողմին:

Քիչ առաջ դատարան ներկայացավ հանրային պաշտպան Էդիկ Աղաջանյանը:Նա հրավիրվել է ազատամարտիկ, հինգ երեխաների հայր, կալանավորված Ալեգ Պողոսյանի պաշտպանությունն իրականացնելու, կալանքի հարցով:Դեռ հայտնի չէ, թե Ալեգը կհամաձայնվի, որ իր պաշտպանությունն իրականացնի Է.Աղաջանյանը, ըստ այդմ, գործի նյութերին ծանոթանալուց հետո կալանքի հարցը կքննվի:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ես որ նոյեմբերի 5-ին, ՁՊՎ-յիւմեի, լիչեբնի հացադուլեմ հայտարարէ… Ռուզան ջան, Ես ոչ Շանթի հետ կապ ունեմ… ոչել ոստիկաների.

  2. Արմեն says:

    եթե առձեռն ունեք, հրապարակեք թե կոնկրետ ինչ պահանջներով է հացադուլ հայտարարվել…..

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031