Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննարկումների ավարտից հետո ՀՔՄ շքամուտքը վայրկենաբար ավերվեց»․ ՀՔՄ հաղորդագրություն

Դեկտեմբեր 28,2013 17:46

Հայաստանի քաղաքագետների միության մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին ժամը 11-ին ՀՔՄ-ում տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակության համագումարի նախաձեռնող խմբի անդրանիկ նիստը, որին, մասնավորապես մասնակցեցին ՀՔՄ-ից՝  Հմայակ Հովհաննիսյանը, Անդրեաս Ղուկասյանը, Սարդարապատ շարժումից՝ Տիգրան Խզմալյանը, ազատամարտի դաշտային հրամանատարների խորհրդի ներկայացուցիչ՝  Սուրեն Սարգսյանը, Հայ դատի խորհրդի ներկայացուցիչ ՝  Գագիկ Մովսիսյանը, Ազգային լիգայից՝  Արմեն Խաչատրյանը, անհատ քաղաքացիական ակտիվիստներ և փորձագետներ: Քննարկումների արդյունքում որոշվեց համագումարը գումարել հունվար ամսին, ձևավորելով կազմակերպական խնդիրների լուծման համար անհրաժեշտ աշխատանքային կառույցներ:

Տեղեկացնում ենք, որ քննարկումների ավարտից հետո ՀՔՄ շքամուտքը վայրկենաբար ավերվեց, ինչը ի վիճակի չեղավ կանխել ՀՔՄ ժամանած Մարդու Իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խումբը, որին քանդողները նույնիսկ չբարեհաճեցին ներկայացնել որևէ պաշտոնական թույլտվություն: Նրանց լկտի գործողությունները, ինչպես նաև քաղաքապետարանի կողմից որևէ ձևով դրանց չարձագանքելը, որևէ պաշտոնական փաստաթուղթ տասը տարվա վաղեմության կառույցի քանդման թույլտվության վերաբերյալ չներկայացնելն, ակնհայտորեն ցույց են տալիս, որ այդ բարբարոսության «դաբրոն» տրվել է իշխանական բուրգի ամենավերևից՝ անձամբ Սերժ Սարգսյանից:

 

Հայաստանի քաղաքագետների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031