Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նախագահը դատապարտում է եւ կպատժի տնտեսագիտականի ռեկտորին

Դեկտեմբեր 28,2013 15:49

Այսօր Aravot.am-ը ԱԺ նախագահ, Հայաստանի տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանին խնդրեց գնահատական տալ օրերս տնտեսագիտականում ծագած սկանդալին, որի ժամանակ բուհի ուսանողները ուսխորհրդի անդամների դրդմամբ ու ռեկտոր Կորյուն Աթոյանի ամենաթողությամբ փակել էին լրագրողների մուտքը, որպեսզի խափանեն քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության լուսաբանումը: Այդպիսով նրանք խոչընդոտեցին լրագրողների մասնագիտական գործունեության իրականացմանը:

ԱԺ նախագահն Aravot.am-ին ասաց, որ այդ օրը Արցախում է եղել, բայց իրեն զեկուցել են ամեն ինչ: «Դե վատ բան են արել, դրա նպատակը, իմաստը ի՞նչն  էր, եթե մարդը պաշտպանում է, պատրաստված է, պիտի ուրախ լինի, որ լրագրողները լուսաբանեն, մասնակցեն ու հանրությանը ներկայացնեն: Չէ՞ որ պետական, քաղաքական գործիչը պետք է թափանցիկ աշխատի եւ փորձի լրագրողներին ներգրավել, եթե անգամ սխալ էլ խոսի, ոչինչ, աշխատում է՝ կարող է սխալվել»,-ասաց նա:

Մեր մյուս հարցին, այդ ամենի կազմակերպիչ ռեկտորը սկանդալի համար  տույժի, պատասխանատվության կենթարկվի՞, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Սխալ է արվել, եթե նման քայլի են գնացել ու արգելել լրագրողների մուտքը: Այդպես իրենք իրենց են ստվերել: Ինչո՞ւ են թաքցնում հանրությունից, դա հո գաղտնի չի՞…Այո, ինչ-որ ձեւով փորձելու եմ ռեկտորին տույժի ենթարկել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031