Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը չխնայեց կառավարությանը

Դեկտեմբեր 28,2013 15:16

Այսօր խորհրդարանում, ամանորյա ընդունելության ընթացքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց նաեւ լրագրողների մի քանի հարցերի: Անդրադառնալով «գազային» համաձայնագրին եւ, մասնավորապես, ընդդիմադիրների այն պնդումներին, թե գազի գնի փոփոխությունը հասարակությունից գաղտնի է պահվել, ԱԺ նախագահը նշեց. «Ասում են՝ ինչի՞ են մեզանից գաղտնի պահել, ի՞նչ  գաղտնի, 2011 թվականից ընթացել են բանակցություններ, եւ ասել ենք, որ գազի գինը կբարձրանա, թե ինչքանով՝  ասել ենք բանակցությունները ցույց կտան,  հանրապետության նախագահն ասել էր՝ թանկանա կամ  չթանկանա՝ հասարակության վրա չի ազդելու եւ այդպես էլ եղավ: Իսկ 20 տոկոս բաժնետոմսերից ինչքան շահույթ ենք ստացել՝ ոչ  մի շահույթ, իսկ մեզ մեղադրում են ոչ թափանցիկ գործունեության  մեջ»:

Հովիկ Աբրահամյանն, իհարկե, չարդարացրեց նաեւ կառավարության ներկայացուցիչներին, ովքեր հստակ պատասխաններ չկարողացան տալ հնչած հարցերին:
Ամփոփելով 2013 թվականն, ԱԺ նախագահը ՀՀԿ-ի ձեռքբերումների ու ձախողումների շարքում նշեց. «Ճիշտ ասած, ձախողում ասելով, ես ասեմ, որ եղել են ոլորտներ,  որտեղ մենք ձեռքբերումներ ենք ունեցել, եղել են ոլորտներ, որտեղ առաջընթաց կա,  բայց տվյալ դեպքում պետք է  նկատի ունենանք, որ 2013 թվականը կարեւոր տարի էր, կարեւոր որոշումներ են ընդունվել,  սակայն այդ որոշումները պատշաճ չեն ներկայացվել հանրությանը,  եւ մենք ունեցանք խորհրդարանի հասցեին բազմաթիվ քննադատություններ,  որոնք անտեղի են, որովհետեւ խորհրդարանը ոչ մի դերակատարություն չի ունեցել վատ առումով, այլ կառավարությունը կարող  էր ավելի թափանցիկ ներկայացներ հանրությանը այդ  որոշումները»:

Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ 2013 թվականն արդյունավետ տարի է, սակայն գալիք տարում եւս հաջողություններ կարձանագրվեն, եւ արդյունքները տեսանելի կլինեն: ԱԺ նախագահը չի համաձայնել այն տեսակետի հետ,  թե ՀՀԿ-ն ձախողել  է եւ պետք է հեռանա:

Ի դեպ, ընդունելության ժամանակ մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այդ թվում Aravot.am-ի թղթակիցը, ԱԺ նախագահի կողմից պարգեւներ ստացան` խորհրդարանի աշխատանքն ակտիվ լուսաբանման համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. artak says:

    չմուծեք ձեր այրած գազի վարձը որովհետեվ կալորականի խտությունը չի համապատասխանում այրում ենք բայց չենք տաքանում

  2. ՀՀ քաղաքացի says:

    Եթե որոշումները պատշաճ չեն ներկայացվել հանրությանը, ապա անտեղյակ հանրությունը ոնց է արդյունավետ տարի ստացել…Հովիկ Աբրահամյանը հակասում է ինքն իրեն…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031