Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանի եւ մնացած ձերբակալվածների հարազատները պահանջում են տեսակցությունների ու զանգերի արգելքի վերացում

Դեկտեմբեր 28,2013 15:10

Դեկտեմբերի 28-ին «Հայելի» մամլո ակումբում «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար, Երեւանում նոյեմբերի 5-ի դեպքերի գործով մեղադրյալ Շանթ Հարությունյանի նախկին կինը՝ Ռուզան Բադալյանը, նույն գործով մեղադրյալ Վահե Մկրտչյանի կինը՝ Մարգարիտա Ստեփանյանը եւ «Հայ կանանց ճակատ» խմբի անդամ Սյուզան Սիմոնյանը հանդես եկան հայտարարություններով, որոնցով պահանջում էին քաղբանտարկյալների նկատմամբ անաչառ վերաբերմունք եւ տեսակցությունների եւ զանգերի արգելքների վերացում:

Ռուզան Բադալյանը նշեց, որ մի քանի օր առաջ Շանթ Հարությունյանը դիմել է հարազատների եւ մտերիմների հետ տեսակցությունների եւ հեռախոսազանգերի արգելքի վերացման պահանջով եւ փաստաբանի միջոցով հայտարարել է, որ իր պահանջը չկատարելու դեպքում կդիմի ծայրահեղ միջոցների, իսկ ավելի կոնկրետ՝ հացադուլի: Պահանջը մերժվել է, Շանթն եւ իր ընկերները շարունակում են մնալ բացարձակ մեկուսացման պայմաններում.

«Այժմ մենք կանանցով պահանջում ենք վերացնել այդ արգելքները: Մեր պահանջը քաղաքական չէ, այլ՝ զուտ հումանիստական: Դեկտեմբերի 24-ից, ժամը 20:00-ից, Շանթ Հարությունյանը հայտարարել է հացադուլ՝ պահանջելով երաշխիքներ իր անվտանգության նկատմամբ: Գիտեմ՝ ունի առողջական խնդիրներ, դեղամիջոցներ է ընդունում առանց սնունդի, չափազանց շատ ծխում է: Այժմ դիմում եմ Ձեզ հայտնելով, որ մտահոգված եմ նրա կյանքի համար»:

Ռուզան Բադալյանի կարծիքով` տեսակցությունների արգելքը նաեւ հոգեբանական ճնշում է ընտանիքների նկատմամբ՝ մասնավորապես իր որդու, ով 14 տարեկան է եւ նրա հասունացման շրջանում մեկուսացումը, տիկին Բադալյանի կարծիքով, լուրջ հոգեբանական խնդիրներ կարող է առաջացնել.

«Դժվարանում եմ հասկանալ, թե ինչո՞ւմն է կայանում այս տեսակցությունների, զանգերի արգելքը: 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը ավելի բարդ իրավիճակ էր ստեղծվել, կային զոհվածներ, բայց նույնիսկ այդ ժամանակ կալանավորների տեսակցություններն ու զանգերը արգելված չէին»:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ պահանջն արդարացի է համարում եւ չի կարծում, որ տեսակցություններն ու զանգերը կարող են ազդել քրեական գործի վրա.

«Շատ ավելի լուրջ հանցագործությունների դեպքերով են թույլատրվում տեսակցություններ եւ հեռախոսային խոսակցություններ, իսկ Շանթ Հարությունյանն եւ իր ընկերները ընդհանրապես հանցանք չեն գործել. նրանց ողջ գործունեությունը տեղի է ունեցել հանրության աչքի առաջ, որեւէ խնդիր չկա՝ նրանք քաղբանտարկյալներ են»:

Ամի Չիչակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031