Շանթ Հարությունյանի կալանքը երկարացվեց երկու ամսով: Դռնփակ դատական նիստում նա հանդես է եկել հայտարարությամբ, մասնավորապես. «Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանողին դատում են Հայաստանի Հանրապետության անունից: Սա ողբերգությունն է հայ ժողովրդի: Ճիշտ այսպես էլ ԿԳԲ-ի պադվալներում ոչնչացրել են Գարեգին Նժդեհին և հայ ժողովրդի լավագույն զավակներին: Ահա այսպես պարզ է դառնում, թե ինչու է հայ ժողովուրդը գտնվում թշվառ վիճակում: Քանի որ հայ ժողովուրդը թշվառ է հոգեպես և բարոյապես: Սոցիալապես թշվառ լինելը ամոթ չէ, ամոթ է, դատապարտելի բարոյապես թշվառ լինելը, ինչպիսին հայ ժողովուրդն է այսօր իր մեծամասնության մեջ»,- ասել է նա:
Շանթ Հարությունյանը իր հայտարարության մեջ նաև հայտնել է, որ հպարտ է, գերադասում է լինել նրանց հետնորդը թեկուզ ԿԳԲ-ի պադվալում, քան թե ապրել և շնչել նույն օդը մի ժողովրդի հետ, ով իր մեծամասնության մեջ պատրաստ է ծախել իր ձայնն ու հոգին հանուն մի կտոր հացի: Եվ ըստ նրա՝ դա վերաբերում է հայ ժողովրդի մտավորական և քաղաքական էլիտային. «Միշտ էլ Հայաստանի հայրենասերներին հայ չեկիստները դատել են ռուս-թուրքական համաձայնության արդյունքում և նրանց պահանջով, և դա կոչվում է Լենին-Քեմալ համաձայնագիր»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Կեցցես՝ եղբայրս։ Լավ, իմաստուն, համարձակ, հպարտ՝ Հայ։