Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի անդամ «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» հասարակական կազմակերպության առաջարկությամբ անցկացված «Բանավեճի ակումբն» ամփոփել է առաջին խաղաշրջանի արդյունքները։ Կազմակերպիչների խոսքով՝ «Բանավեճի ակումբը» միջազգային պրակտիկա ունեցող խաղ է, որի արդյունքում երիտասարդները, մասնակցելով բանավեճ-քննարկումներին, վարժվում են գրագետ բանավիճելու տեխնոլոգիաներին։
«Թեմաները, որոնք երիտասարդները քննարկում են, տարաբնույթ ուղղվածության ամենաարդիական, հասարակական հնչեղություն ստացած հարցեր, նաև պատմական իրադարձություններ են։ Մեր նպատակն է, որ երիտասարդները կարողանան ակտիվ լինել, ներկայացնել իրենց մտքերը, տեսակետը, մտահոգությունները, սովորեն քննարկել տեխնոլոգիաները, բանավեճի էթիկայի կանոնները. կարելի է ասել՝ «Բանավեճի ակումբը» քաղաքացիական հասարակություն ձևավորելու ինքնատիպ գործիքներից է։ Ուրախ ենք, որ բացի քաղաքապետարանից, որն անձամբ քաղաքապետի աջակցությամբ հարթակ է տրամադրում այս երիտասարդներին, այս նախաձեռնությանը աջակցում է նաև մասնավոր հատվածը՝ հաղթողներին տրամադրելով խրախուսելու միջոցներ, մրցանակներ»,- նշել է «Բանավեճի ակումբ» խաղի ժյուրիի նախագահ, Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը։
«Բանավեճի ակումբին» մասնակցելու հայտ է ներկայացրել 25 թիմ։ Խաղի արդյունքները գնահատում են ժյուրին և հանդիսատեսը, գնահատականը կազմվում է համամասնությամբ։ Առաջին խաղաշրջանում հաղթող է ճանաչվել «Առանցք» թիմը։
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն