Գործող օրենքում փոփոխությունների իրականացման անհրաժեշտություն է ծագել Վրաստանում Իոսիֆ Ստալինի արձանների վերականգնման դեպքերի պատճառով:
Վրաստանի խորհրդարանը երկրում գործող «Ազատության խարտիա» օրենքի փոփոխություններ է ընդունել, որոնց համաձայն կոմունիստական կամ ֆաշիստական խորհրդանշաններ տարածող անձանց նախատեսվում է զգուշացնել, ապա, խախտումը կրկնելու դեպքում՝ տուգանել մոտ 600 դոլար կազմող գումարով:
Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի, Վրաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչները, որոնք հեղինակել են օրենքում իրականացված փոփոխություններն ասել են, թե գործող օրենքում փոփոխությունների իրականացման անհրաժեշտություն է ծագել Վրաստանում Իոսիֆ Ստալինի արձանների վերականգնման դեպքերի պատճառով:
Փոփոխությունների համաձայն, կոմունիստական և ֆաշիստական խորհրդանիշներն արմատախիլ անելու մասին որոշումների ընդունմամբ կզբաղվի Վրաստանի ներքին գործերի նախարարության կազմում ստեղծված հատուկ հանձնաժողովը, որի աշխատանքում ներգրավված կլինեն Վրաստանի խորհրդարանական ֆրակցիաների ներկայացուցիչները:
Կարդացեք նաև
Արմեն Հովհաննիսյան