Պատգամավոր Թեւան Պողոսյանը այսօր իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ վայր է դնում մանդատը, սակայն նախընտրում է չխոսել պատճառների մասին: Նա գրել է. « Հայտնում եմ բոլորին, որ այսօր ես պատգամավորական մանդատս վայր դնելու մասին դիմումս եմ ներկայացրել Ազգային Ժողովի նախագահին: Ասեմ, որ որոշումս վաղուց էի կայացրել, պարզապես սպասում էի քաղաքական տարվա ավարտին՝ թեժ քաղաքական գործընթացների ժամանակ ստանձնած պատասխանատվությունը կիսատ չթողնելու համար: Այս մասին ես արդեն տեղեկացրել եմ Ժառանգության գործընկերներին: Պատճառներն ամենևին էլ քաղաքական չեն, զուտ ներքինխոհանոցային են, հետևաբար դրանց հրապարակայնացնելը էթիկ չեմ համարում:
Ես շարունակելու իմ պայքարն ինձ համար ավելի հոգեհարազատ հարթությունում՝ հասարակական հատվածում»:
«Առավոտը» փորձեց խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի մեկնաբանությունը ստանալ այս կապակցությամբ, սակայն նա ասաց, որ չի ուզում մեկնաբանել:
Մեր տեղեկություններով՝ Թեւան Պողոսյանին Ազգային ժողովում կփոխարինի Ստյոպա Սաֆարյանը:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Բոլոր դեպքում ողջունում եմ այդ քայլը, նույնիսկ եթե քաղաքական չէ, այլ՝ ներքինխոհանոցային է։
Թևանից այնտեղ առանձնապես օգուտ չկար, կարծում եմ չի լինի և հասարակական հատվածում։
Խոստովանում եմ`ՀՀ-ում տղամարդ տեսա: