Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետարանի ամանորյա անակնկալը` լրագրողներին (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 28,2013 00:00

Այսօր Գյումրու ավագանու տարեվերջյան նիստն էր, քննարկվելու էր  քաղաքի գլխավոր փաստաթուղթը` 2014 թվականի բյուջեն: Լրագրողները բնականաբար ճիշտ  ժամին ներկայացել էին քաղաքապետարանի նիստերի դահլիճ`  լուսաբանելու: Նրանք անակնկալի  եկան` տեսնելով մի մեծ տորթ, որտեղ պատկերված էին Գյումրու տեղական ու հանրապետական լրատվամիջոցների  անվանումները: Հրուշակագործը կարողացել էր պահպանել  անգամ թերթերի տառատեսակները:

Հայտնի դարձավ, որ այդ նախաձեռնության հեղինակը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի  մամլո քարտուղար  Զոհրապ Եգանյանն է:

Գյումրու քաղաքապետը, կանգնելով սեղանի մոտ, շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներին իր հետ նորմալ աշխատելու համար`շեշտելով, որ համագործակցությունը  նույն կերպ է շարունակվելու:

1508085_644641895593796_171133931_n 1519240_644642125593773_1724170544_o 1540462_644637785594207_1662116456_o IMG_0719 IMG_0722

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Կառլեն says:

    Հալալ է էդ տղուն բայց, իրոք ԶԼՄ ների հետ աշխատանքը բարձրացրել է ոչ թե բարձր, այլ` միջազգային մակարդակի: Տարոնի ու մյուսներն էլ թող սովորոցնի

  2. Հայկարամ Կարապետյան, says:

    Կառլեն, միթե դու էդքան միամիտ ես կամ ձևանում ես? չես հասկանում , որ այդպիսով փորձում են գնել լրագրողներին, ինչը եկած օրվանից անում են Գյումրու քաղաքապետարանը, ես էդպես եմ հասնանում, որոշ լրատվամիջոցներ այդ կուտը ուտում են,օրինակ, դու ոնց ես վերաբերվում նրան, որ հենց քո ասած տղան/?/ լրագրողներին խաշի է հրավիրում? դա կորպորոատիվ երեկո չէ, այլ պարզ կաշառք ուղղակի հյուրասիրության տեսքով.մտածիր եվ կհասկանաս, որ այդպես բոլոր նրանք են անում, ովքեր լրագրողներից վախենալու բան ունեն, իսկ Տարոնը , որին ես շատ լավ եմ ճանաչում դեռ Ավանում աշխատելուց, նման բան իրեն երբեք թույլ չի տա, դա ամոթալի մի բան է, իսկ այդ տորթը լրատվամիջոցներին քծնելու ձև է

  3. Եղոյան Հասմիկ says:

    Տորթը միջազգային մակարդակի աշխատանքի ձև է լրատվամիջոցների հետ? ԱՆՈՒՇԱՐԱՆԸ բԱԼԱՍԱՆՅԱՆԸ ՆՈՐ Է ԲԱՑԵԼՙ ԼրԱԳՐՈՂՆԵՐԻՆ ԻՐԱ անորակ տորթերով ուզում է թույնել

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031