Ալ-Էյնում ավարտվում է շախմատի աշխարհի պատանիների առաջնությունը:
Մինչեւ 12 տարեկանների խմբում հանդես եկող Արամ Հակոբյանը նախավերջին՝ 10-րդ տուրում, հերթական հաղթանակը տարավ եւ 9,0 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Շնորհալի պատանուց աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու համար պահանջվում է վաղը կայանալիք եզրափակիչ տուրում ընդամենը չպարտվել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ