Գրոնինգենում շարունակվող շախմատի տարեվերջյան փառատոնում հայաստանցի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը շարունակում է պայքարել հաղթողի կոչման համար:
Հինգերորդ տուրից հետո Զավենը 4,0 միավորով զբաղեցնում է չորրորդ տեղը: Նա կես միավոր է զիջում առաջատար, ռուսաստանցի Եվգենի Ռոմանովին: Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը եւ միջազգային վարպետ Տիգրան Սիմոնյանը վաստակել են 3,5-ական միավոր եւ մրցաշարային աղյուսակում ընթանում են, համապատասխանաբար, 17-րդ եւ 21-րդ հորիզոնականներում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Schaakfestival.dag-ի