2002-2011թթ. ընթացքում Հայաստանից ապօրինի դուրս է բերվել 6,2 միլիարդ դոլար, ասվում է ամերիկյան հետաքննական կազմակերպության «2002-2011թթ. Ապօրինի ֆինանսական հոսքը զարգացող երկրներում» զեկույցում: Հաղորդում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
Ֆինանսական հոսքի աղբյուրները հետազոտության մեջ նշված չեն:
Տարածաշրջանի մյուս պետությունների տվյալները հետևյալն են՝ Ադրբեջան՝ 17 միլիարդ դոլար, Վրաստան՝ 4,5 միլիարդ դոլար, Թուրքիա՝ 987 միլիոն դոլար, իսկ Իրանի վերաբերյալ տվյալներ չկան:
Ըստ հետազոտության, ապօրինի գումար ամենաշատը դուրս է բերվել Ռուսաստանից` 881 միլիարդ դոլար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ