«Հաճախ Մաքսային միություն հասկացողությունն ընկալում են զուտ տնտեսական մի գործընթաց, բայց մենք պետք է դա համատեքստում դիտարկենք: Պետք է դիտարկենք, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ էր, Հայաստանը դառնում է Մաքսային միության անդամ եւ որքան հետեւում է մեր Մաքսային Միության ղեկավարների հայտարարություններից՝ անխուսափելի էր Եվրասիական միության անդամակցելը»,- դեկտեմբերի 27-ին տարեվերջյան ասուլիսի ընթացքում հայտարարեց Նորավանք հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ մի ադրբեջանցուց լսել է կարծիք, որ Հայաստանի մուտքը Մաքսային միություն սառը ցնցուղ էր Ադրբեջանի համար: Իսկ այն տեսակետը, որ Ադրբեջանը զենքերի մեծ պաշար ունի, պարոն Հարությունյանը չժխտեց, սակայն հավելեց, որ երկրների ընդհանրական հզորության վարկանիշների Հայաստանը եւ Ադրբեջանը կողք կողքի են:
Իսկ գալիք 2014 թվականին, Գագիկ Հարությունյանի կանխատեսմամբ, ելնելով ստեղծված լավատեսական իրավիճակից պետք չէ սպասել խոշոր իրադարձությունների. «Ստեղծված պայմաններում ռազմական զարգացումների հավանականությունը չի բացառվել, բայց նկատելիորեն նվազել է»:
Ամի Չիչակյան
Կարդացեք նաև