«Անի պլազա» հյուրանոցում այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը խրախուսական պարգեւներ հանձնեց երիտասարդական ուղղվածություն ունեցող մի շարք հասարակական կազմակերպությունների, որոնք հաղթող են ճանաչվել «Երիտասարդական մրցույթ 2013»-ում:
Նախարար Յուրի Վարդանյանի հրամանով երիտասարդական կազմակերպությունները տարվա կտրվածքով լավ աշխատանքի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ արդյունավետ համագործակցության համար պարգեւատրվեցին շնորհակալագրով, հուշանվերով եւ 200 հազարական դրամ խրախուսանքով: «Առաջին անգամ այս ձեւաչափով անցկացված միջոցառումը կարեւոր է այն առումով, որ մենք պետք է գտնենք հնարավորություններ եւ միջոցներ՝ լավագույն աշխատանքները գնահատելու համար: Կազմակերպությունները դրա կարիքն ունեն: Այս նախաձեռնությունը լինելու է ամենամյա, շարունակական եւ հաջորդ տարիներին՝ ավելի ընդլայնված եւ համակողմանի», – ասաց փոխնախարարը եւ Aravot.am-ին ծանոթացրեց ծրագրերի բովանդակությանը, որոնք ներառում են խնդիրներ՝ «սկսած բնապահպանությունից, վերջացրած համաժողովներով, սեմինարներով, քննարկումներով ու գիտաժողովներով»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ