Ադրբեջանը պաշտոնական բողոք է հայտնել կապված Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետ: Հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:
«Ադրբեջանն իր պաշտոնական բողոքն է հայտնում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ, քանի դեռ այդ երկիրը իր զորքերը դուրս չի բերել Ադրբեջանի գրավյալ տարածքներից և չի վերականգնվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», – «Թրենդ»-ին ուրբաթ օրն ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը:
Ըստ Հասանովի, որևէ միությանը Հայաստանի անդամակցելը հակասում է միջազգային իրավասությանը՝ «խախտելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ