Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցվածների 60 տոկոսը դրական է գնահատել վերջին տարվա ընթացքում ոստիկանությունում տեղի ունեցած փոփոխությունները

Դեկտեմբեր 27,2013 20:10

Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ «Գելլափ ինթերնեյշընըլ» կազմակերպության 2013 թվականի հանրային կարծիքի հետազոտության արդյունքների շնորհանդեսը:

Հոկտեմբեր ամսին արված հարցումների հիման վրա կատարված  հետազոտությունն ընդգրկում է ՀՀ ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության ու Երևանի քաղաքապետարանի գործունեության մի շարք ոլորտներ:

Հարցվածների 60 տոկոսը դրական էր գնահատել վերջին տարվա ընթացքում ոստիկանությունում տեղի ունեցած փոփոխությունները, 62 տոկոսը՝ պարեկապահակային ծառայության աշխատանքը տոնական օրերին, արտակարգ իրավիճակներում, զանգվածային միջոցառումների ժամանակ, 64 տոկոսը դրական ու բարձր է գնահատել Հատուկ սպայական գումարտակի՝ «հրեշտակների» ծառայությունը:

Հարցման արդյունքները ոստիկանությունում առկա տեղաշարժերի հանդեպ հանրային վերաբերմունքի իրական պատկերը ներկայացնելուց զատ՝ վկայում են նաև ոստիկանության հանդեպ հասարակական պահանջկոտության ու վերահսկողության աճի մասին, ինչը շատ կարևոր է հասարակություն-ոստիկանություն համագործակցության ամրապնդման առումով:

Շնորհանդեսի ընթացքում ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության և քաղաքապետարանի ներկայացուցիչները ներկայացրին հասարակական կարծիքի հետազոտության արդյունքների իրենց գնահատականն ու պատասխանեցին լրագրողների հարցերին:

 

***

Նույն օրը  ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանն ընդունեց «Գելլափ ինթեերնեշնլ» ասոցիացիայի  հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանին և պարգևատրեց պատվոգրով՝ ոստիկանության գործունեության վերաբերյալ հասարակական կարծիքի հետազոտության ոլորտում վերջին տարիներին իրականացրած արդյունավետ աշխատանքի համար:

Արամ Նավասարդյանն իր հերթին հանձնեց ասոցիացիայի դիպլոմը, որին արժանացել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը` 2012-2013 թվականներին ոստիկանությունում իրականացված բարեփոխումների համար:

Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ փոխանակեցին համագործակցության խորացման և հասարակական կարծիքի հետազոտությունների արդյունքների գործնական կիրառման հնարավորությունների շուրջ:

 

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031