Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Հանրապետությունը սպանեց Հայկ Մովսիսյանին

Դեկտեմբեր 27,2013 20:05

2012 թ. նոյեմբերի 28-ին ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչության քննչական մեկուսարանում, ըստ քննչական մարմինների, կախվելու միջոցով ինքնասպան եղած Հայկ Մովսիսյանի մահվան իրական հանգամանքների պարզման ուղղությամբ բոլոր իրավական ճանապարհները փակվեցին:

Այդպես էլ քննչական մարմինները չճանաչեցին Հայկ Մովսիսյանի մորը` Հեղինե Պետրոսյանին, որպես տուժողի իրավահաջորդ և զրկեցին որդու մահվան հանգամանքների պարզման նպատակով քննչական գործողություններում մասնակցելու հնարավորությունից:

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը նախագահությամբ Դ.Ավետիսյանի մասնակցությամբ դատավորներ Ե. Դանիելյանի, Հ. Ասատրյանի, Ս. Ավետիսյանի, Ա. Պողոսյանի 2013 թ. հոկտեմբերի 18-ին որոշեց Հայկ Մովսիսյանի նկատմամբ ապօրինի «քրեական հետապնդումը դադարեցնել, քրեական գործի վարույթը կարճել նրա մահվան կապակցությամբ», իսկ 2013 թ. դեկտեմբերի 10-ի որոշմամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Հայկ Մովսիսյանի մահվան հանգամանքների ուսումնասիրության ուղղությամբ հարուցված քրեական գործը կարճեց` այդպես էլ չճանաչելով նրա մորը որպես տուժողի իրավահաջորդ:

Հանձինս ՀՀ գլխավոր դատախազ (նախկին զինդատախազ) Գ. Կոստանյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, ՀՀ վճռաբեկ դատարանը` դրսևորեցին ակնհայտ ապօրինի վարքագիծ, ընդունեցին ապօրինի որոշումներ, որոնց նպատակն էր կոծկել Հայկ Մովսիսյանի մահվան իրական հանգամանքները,

չճանաչեցին Հայկ Մովսիսյանին որպես տուժող` զրկելով նրա մորը որպես տուժողի իրավահաջորդ ճանաչվելու և որդու իրավունքները պաշտպանելու հնարավորությունից:

Գտնում ենք` քանի դեռ պարզված չեն Հայկ Մովսիսյանի մահվան իրական հանգամանքները, հիմնավոր ենք համարում նրա սպանության վարկածը, որի ուղղությամբ քննություն չիրականացնելու  ողջ պատասխանատվությունը կրում են ՀՀ իրավական և դատական ինստիտուտները:

Դատապարտում ենք ՀՀ իշխանությունների անպատասխանատու գործելակերպը, որը հանդիսանում է «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին» եվրոպական կոնվենցիայի սկզբունքների կոպիտ խախտում:

27 դեկտեմբեր, 2013 թ., Վանաձոր

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031