Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամերիկայի ձայն»․ «Փուսի Ռայըթ» խմբի մասնակիցները դեռևս ցանկանում են «վտարել» Պուտինին

Դեկտեմբեր 27,2013 20:00

«Պուտինյան Ռուսաստանում ամենասարսափելին խոսելու և լսված լինելու անհնարինությունն է: Դա մի ամբողջ սերնդի ողբերգություն է, քանի որ նույնիսկ, եթե երիտասարդներն արտահայտվել են ցանկանում, նրանք դա չեն անում»

«Փուսի Ռայըթ» փանք-խմբի մասնակիցներ Մարիա Ալյոխինան և Նադեժդա Տոլոկոննիկովան Մոսկվայում մամուլի հետ անցկացված հանդիպման ժամանակ ասել են, թե դեռևս ցանկանում են «վտարել» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ասելով, որ վերջինիս կառավարումը «ողբերգություն է դարձել մի ամբողջ սերնդի համար»:

Մամուլի հետ հանդիպման ժամանակ Նադեժդա Տոլոկոննիկովան նշել է, որ խմբի մասնակիցների վերաբերմունքը Ռուսաստանի նախագահի նկատմամբ չի փոխվել:

«Մենք մինչ այժմ ցանկանում ենք անել այն, ինչի մասին խոսել ենք մեր վերջին ակցիայի ժամանակ, որի համար ենթարկվել էինք ազատազրկման. մենք ցանկանում ենք վտարել նրան», – ասել է Տոլոկոննիկովան: – «Ասելով Պուտին՝ նկատի ունենք համակարգը: Պուտինյան Ռուսաստանում ամենասարսափելին խոսելու և լսված լինելու անհնարինությունն է: Դա մի ամբողջ սերնդի ողբերգություն է, քանի որ նույնիսկ, եթե երիտասարդներն արտահայտվել են ցանկանում, նրանք դա չեն անում»:

Ալյոխինան իր հերթին նշել է, որ Պուտինն ուժային կառույցների ներկայացուցիչ է:

«Նա և իր քաղաքականությունը ուժային կառույցների աշխատողների մեթոդների մարմնավորում է: Անվերջ դավադրություններ, անվերջ կասկածանքներ: Եթե որևէ մեկն ամեն ինչ վերահսկելու նպատակ է հետապնդում, ապա վաղ թե ուշ նա կկորցնի վերահսկողությունը, քանի որ անհնարին է վերահսկել ամեն ինչ»:

 

Մանրամասները՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031