Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյան․ «Հանրությունը Տիգրան Սարգսյանի բացատրությանն է սպասում օֆշորի թեմայով»

Դեկտեմբեր 27,2013 19:30

Հայաստանի նախկին արտգործնախարար, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանն արձագանքել է վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ դեկտեմբերի 27-ի ասուլիսին հնչեցրած մտքին:

«Տիգրան Սարգսյանն այսօրվա ասուլիսին իր օֆշորային սկանդալի մեջ փորձել է ներքաշել ինձ: Ասեմ, որ որքան Հայաստանի տնտեսությանը վերաբերող նրա ասածներն են համընկնում իրականությանը, նույնքան ես եմ ներգրավված օֆշորային սկանդալում: Հանրությունը, այնուամենայնիվ, հենց Տիգրան Սարգսյանի բացատրությանն է սպասում օֆշորի թեմայով»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Օսկանյանը:

Հիշեցնենք, որ այսօր մամլո ասուլիսում լրատվամիջոցի հարցին, թե վերջերս մամուլում կրկին անդրադարձ է եղել օֆշորային սկանդալում ներգրավված մի սփուռքահայ կնոջ գործունեությանը, որ ոմն Նաիրի Մեհրեջը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի բարեկամուհին է, ինչպես նաեւ Կիպրոսում բացել է «Մկների ժողով» կազմակերպությունը, որում ընդգրկել է մահացած մարդկանց, վարչապետը պատասխանել էր. «Այդ կինը, որը Կիպրոսում իմ անունով ձեռնարկություն է գրանցել, հենց այդ նույն կինը Կիպրոսում ձեռնարկություն է գրանցել նաև մահացած մարդկանց անունով: Ինձ համար հետաքրքիր է, թե պարոն Օսկանյանն ի՞նչ բացատրություններ կտա` արդյո՞ք սա նրա համար նույնպես անսպասելի տեղեկատվություն է, թե՞ իր անձն է կանգնած սրա հետևում, ու այս սկանդալն ունի քաղաքական ենթատեքստ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031