Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Hurriyet. Հայաստանում ոչ ոք չի ուզում բանակցել Թուրքիայի հետ. Սամսոն Օզարաթ

Դեկտեմբեր 27,2013 17:29

Հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման գործում առանցքային գործիչ համարվող Սամսոն Օզարաթը հայտնել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, որ 1915թ. հայերի տեղահանումն անմարդկային էր, շատ կարևոր է: Փոխանցում է «Հուրիեթ» թերթը:

«Գուցե այսօր այդ խոսքերը լսելը նորմալ է: Ես մեր անձնական զրույցներից ծանոթ էի Դավութօղլուի տեսակետին` կապված 1915թ.-ի հետ: Ամեն դեպքում, մինչև հիմա մենք երբեք նման խոսքեր չէինք լսել պաշտոնյայից: Այն փաստը, որ նա այս  հայտարարությունն արել է որպես Թուրքիայի արտգործնախարար հսկայական քայլ է: Հիմա այն պատմության մի մասն է», – ասել է Օզարաթը, սակայն նշել, որ

Անկարայի քաղաքականության պատճառով հայ-թուրքական արձանագրությունների տապալումից հետո Հայաստանը կորցրել է Թուրքիայի նկատմամբ վստահությունը:

«Նախկինում ազգայնական հռետորաբանությունն էր պատնեշը: Այժմ տնտեսական և դիվանագիտական հավասարակշռությունն է: Ադրբեջանը Թուրքիայի էներգակիրների հիմնական աղբյուրներից է: Բացի այդ, Թուրքիան պետք է հաշվի առնի թուրք գործարարների շահերը, որոնք ներդրում են անում Ադրբեջանում: Սա է պատճառը, թե ինչու վարչապետ Էրդողանը, 2009թ. մայիսի 13 ելույթ ունենալով Ադրբեջանի խորհրդարանում. փոխեց Թուրքիայի քաղաքականության ուղղությունը:

Այդ օրվանից հետո Թուրքիայի նկատմամբ Հայաստանի վստահությունը կոտրվել է: Անկեղծ ասած, Դավութօղլուի այցից առաջ Հայաստանում ես չէի կարողանում գտնել գեթ մեկ հոգու, ով կցանկանար նոր բանակցություններ սկսել: Ոչ մեկը չկար: Ո’չ իշխանական, ո’չ ընդդիմադիր կուսակցություններից: Վստահությունը վերացել է», – ասել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Թուրքիայում Հայաստանի ներկայացուցիչը, որի ձեռքից Թուրքիայի կառավարությունը վերցրել է թուրքական քաղաքացիությունը, ինչի առիթով նա ասում է, որ իր երազանքն է Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիություն ստանալ երկրների հաշտությունից հետո, թեև դա ֆանտազիայի ժանրից է համարում:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031