«Վերջերս Ազգային ժողովը վավերացրեց համաձայնագրեր, համաձայն որոնց՝ Ռուսաստանի համար կարեւոր 3 ապրանքային խմբերի համար մաքսատուրքը զրոյացվեց: Սա աննախադեպ մի գործընթաց է, որովհետեւ այդպիսի բարենպաստ պայմաններ ստանում էին Մաքսային միության անդամ երկրները, բայց Հայաստանը, դեռ չդարձած Մաքսային միության անդամ, օգտվում է այդ արտոնությունից»,- դեկտեմբերի 27-ին տարեվերջյան ասուլիսի ընթացքում հայտարարեց ԱԺ ֆինասավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Այդ երեք ապրանքային խմբերն են՝ գազը, նավթամթերքը եւ չմշակված ադամանդը:
Պարոն Մինասյանի խոսքերով՝ Հայաստանի Հանրապետության անդամակցումը Մաքսային միությանը բերում է Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո ճանաչմանը միության անդամ երկրների կողմից.
«Այստեղ մենք ունենք մի իրավիճակ, որը լինելով զուտ տնտեսական, ապագայում կարող է դառնալ քաղաքական եւ այս անգամ բերել Լեռնային Ղարաբաղի արդեն դե յուրե ճանաչմանը»:
Գագիկ Մինասյանը, անդրադառնալով 2013 թվականի նախագահական եւ Երեւանի քաղաքապետի ընտրություններին, նշեց, որ այն գնահատականները, որ տվեցին միջազգային կրթական կազմակերպությունները եւ հասարակության կողմից արձանագրված արդյունքները ապացուցում են, որ ընտրությունների բնագառավառում Հայաստանը քայլ առ քայլ մոտենում է եվրոպական չափանիշներին եւ համարում է, որ նախագահական ընտրությունների բնագավառում Հայաստանը ունեցել է լրջագույն դրական առաջընթաց.
Կարդացեք նաև
«Բոլոր այդ ընտրություններին հետեւում են միջազգային կառույցները եւ ժողովրդավարացման ճանապարհին գտնվող պետությունների համար հիմնական չափորոշիչները հենց այդ ընտրություններն են, որովհետեւ իշխանության ընտրություններով փոփոխման նկատմամբ եվրոպական երկրների ուշադրությունը չափազանց սեւեռված է: Եթե այստեղ ունենայինք բացթողումներ, ապա երկրում առկա բոլոր դրական բաները տեղի ունենալ չէին կարող»:
Ամի Չիչակյան