«Անալիտիկ» լրատվավերլուծական կենտրոնի 11 անվանակարգերում կազմակերպված «ԱՍ» քաղաքական-հասարակական մրցանակաբաշխության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ճանաչվել է «Տարվա սիրված քաղաքապետ»: Հատուկ մրցանակը ստացել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը:
Նույն մրցանակաբաշխության համատեքստում վարչական շրջանի տարվա լավագույն ղեկավար անվանակարգում քվեարկության արդյունքներով 4 -րդ հորիզոնականն է զբաղեցրել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը: Երրորդ տեղում է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, երկրորդը Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանն է և ձայների մեծամասնությամբ վարչական շրջանի տարվա լավագույն ղեկավար է ճանաչվել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը: Մրցանակակիրները շնորհակալություն են հայտնել գնահատանքի համար և պարտավորվել ավելի եռանդուն աշխատել`ի շահ իրենց ղեկավարած վարչական շրջանների և մայրաքաղաք Երևանի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
Կարդացեք նաև
և հասարակայնության հետ կապերի վարչություն