Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը Մաքսային միությունում լինելու է ստորացված անդամ. Արմեն Մարտիրոսյան

Դեկտեմբեր 27,2013 16:54

«Կարծում եմ՝ այս տարվա ամենակարեւոր թեման քաղաքական ընտրություններն էին, նախագահական ընտրությունները եւս մի առումով աչքի ընկավ, որովհետեւ միջազգային հանրությունը աչք փակեց խայտառակ կեղծիքներին»,- դեկտեմբերի 27-ին տարեվերջյան ասուլիսի ժամանակ տարին ամփոփեց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա կարծիքով՝ ներքաղաքական երկրորդ կարեւոր գործընթացը Երեւան քաղաքի քաղաքապետի ընտրություններն էին, որի ընթացքում ժողովուրդը հիասթափություն էր ապրում, իսկ իշխանությունները  չէին խնայել ընտրակաշառքները:

Պարոն Մարտիրոսյանը կարծում է, որ Հայաստանի իշխանություններն որոշում են կայացրել մտնել Մաքսային միություն միայն իրենց իշխանությունը երկարաձգելու համար.

«Նազարբաեւի եւ Լուկաշենկոյի հայտարարություններից հետո ակնհայտ է, որ Հայաստանի ձայնը այնտեղ լսելի չի լինելու. Հայաստանը ոչ թե կրտսեր եղբոր կարգավիճակում է լինելու, այլ, չեմ ուզում այդ ստորացված անդամի կարագավիճակով բառն օգտագործել, բայց ըստ էության այդպես է լինելու»:

Ամի Չիչակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031