Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսնո՞ւմ է արդյոք Տիգրան Սարգսյանն իր մեղքն արտագաղթի համար

Դեկտեմբեր 27,2013 16:44

Արտագաղթի վերաբերյալ աղետալի ցուցանիշի մեջ տեսնո՞ւմ եք ձեր մեղքի բաժինը, չե՞ք համարում, որ ժամանակ է խոստովանելու, որ Սերժ Սարգսյանի թիմը ձախողել է. «Գալա» հեռուստաընկերության թղթակցի այս հարցերին ի պատասխան Տիգրան Սարգսյանն ասաց, որ գնահատականների հետ համաձայն չէ:

«Արտագաղթը լրջագույն մարտահրավեր է, որ կանգնած է մեր կառավարության առջեւ,- ասաց Տիգրան Սարգսյանը:- Այս խնդիրը լուծելու համար պետք է նախաձեռնել բարեփոխումներ»: Իսկ դրանք, դարձյալ շեշտեց՝  միշտ առաջին փուլում հանդիպում են որոշակի ընդդիմության. «Ռեֆորմներ իրականացնելը հեշտ չէ»:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես պետք է արտագաղթի դեմն առնեն՝ ասաց, թե առաջին հերթին կենսամակարդակը պետք է բարձրացնեն, նաեւ պետք է պայմաններ ստեղծեն, որ մարդիկ կարողանան իրենց տաղանդն իրացնել Հայաստանում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Մի գուցե վարչապետը լու՞րջ է խոսում՝ հառփած չէ։ Այս դեպքում ավելի վտանգավոր չէ՞ արդյոք նման լրջությունը՝ հառփածից։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031