Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանցիների առաջարկները, ըստ հարցման արդյունքների, և քաղաքապետարանի ծրագրերը համընկնում են

Դեկտեմբեր 27,2013 16:33

Gallup International Association կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը հրապարակել է «Երևանցիները՝ Երևանի մասին» հետազոտության արդյունքները, որով բնակիչները գնահատել են 2013 թվականի ընթացքում Երևանում կատարված աշխատանքները։ Հետազոտության շնորհանդեսին ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։
Դեկտեմբերի 4-ից 12-ն ընկած ժամանակահատվածում իրականացված հարցման արդյունքների համաձայն՝ անցնող մեկ տարում մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները հարցված երևանցիների 50 տոկոսը գնահատել է դրական, լիովին դրական՝ 16 տոկոսը։ Փոփոխությունները «ավելի շուտ բացասական» են գնահատել հարցվածների 12 տոկոսը, 6-ը՝ ընդհանրապես բացասական։
Քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից 2013թ. ընթացքում իրականացված ծրագրերից ու փոփոխություններից երևանցիների մեծամասնությունը՝ 45 տոկոսը, առանձնացրել է քաղաքի արտաքին տեսքի բարեկարգումը, 23 տոկոսը՝ այգիների բարեկարգումը, խաղահրապարակների կառուցումը։ «Էրեբունի-Երևանե տոնակատարությունն ու ասֆալտապատումը ևս համապատասխանաբար 18, 13 և 10 տոկոսով մայրաքաղաքի բնակիչները որպես կարևոր և դրական փոփոխություն են արձանագրել։ Հարցվածների 6-տոկոսը այլ ոլորտների աշխատանքներ է նշել, ևս 6 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել։
Հարցին, թե ինչ ծրագրեր ու միջոցառումներ կցանկանային, որպեսզի իրականացվեին Երևանում, քաղաքացիների 45 տոկոսը նշել է կանաչ տարածքների ավելացումը։ Խաղահրապարակների կառուցումն ու շաբաթօրյակների անցկացումը երկրորդ և երրորդ տեղերում են՝ 23 և 18 տոկոս հարաբերակցությամբ։ Մշակութային և մարզական միջոցառումների անցկացումը նույնպես ընդգրկվել է հարցման պատասխաններում։
Գնահատվել են նաև բնակիչների անվտանգության, մաքրության պահպանման, կանաչապատման, քաղաքային տրանսպորտի և մշակութային կյանքի բաղադրիչները։
Հարցմամբ անդրադարձ է եղել նաև կարմիր գծանշաններով ավտոկայանատեղիների վճարների հետ կապված նոր համակարգի ներդրմանը, որը հարցվածների 29 տոկոսը ընդհանրապես բացասական է գնահատել, 22 տոկոսը՝ ավելի շատ դրական։
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի խոսքով՝ թեև հարցման արդյունքները մեծամասամբ դրական են, այնուամենայնիվ, հետազոտությունը հնարավորություն կտա հետագայում ավելի մեծ ուշադրություն դարձնել ոլորտային այն ուղղություններին, որոնք համեմատաբար ցածր ցուցանիշներ են արձանագրել։
«Այն հիմնական ոլորտային առաջարկները, որոնք մեր համաքաղաքացիները մատնանշել էին, դրանք արդեն իսկ ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի ծրագրերում։ Այս համընկնումը պատահական չէ, քանի որ մենք ևս մշտապես փորձում են մեր ծրագրերում ներառել և իրականացնել այնպիսի աշխատանքներ, որոնք առաջին հերթին կարևոր են և սպասված բնակիչների համար»,-նշել է Վահե Նիկոյանը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031