Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտայքի մարզում աշխատատեղեր են բացվել

Դեկտեմբեր 27,2013 16:23

Անցնող տարում Կոտայքի մարզում աշխատատեղերի թիվն ավելացել է ավելի քան 1350-ով: Այս մասին այսօր մարզպետարանում կայացած տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարարել է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: Ավելի ուշ, Aravot.am-ի հետ զրույցում, պարոն Շահգալդյանն այսպես հիմնավորեց մարզում աշխատատեղերի ավելացումը. «2013թ. ընթացքում մարզում գործարկվել են նոր ձեռնարկություններ, ընդլայնվել են որոշ արտադրամասեր: Չարենցավանում գործարկվել է «Ասկե Գրուպ» գործարանը, որը մետաղի ձուլման արտադրամասի վերազինման շնորհիվ ներկայումս արտադրում է շինարարական ամրաններ: Գործարանի տարեկան հզորությունը կազմում է 125 հազար տոննա: Եղվարդում գործող Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» ընկերությունն արտադրության զարգացման նպատակով արտադրամասերը համալրել է իտալական արտադրության նոր հոսքագծերով՝ 3 հազար շիշ/ժամ արտադրական հզորությամբ: 2013թ. գործարկվել է նաև «ՀրազՋԷԿ»-ի 5-րդ բլոկը, որի հզորությունը 480 ՄՎտ/ժ է»:
Մարզպետը նշում է, որ ըստ կանխատեսումների, 2013թվականին մարզում արդյունաբերական արտադրանքի ծավալը կկազմի 158.6 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 144.8 մլրդ դրամի փոխարեն կամ կանխատեսվող աճը կկազմի 9.5%. «Հիմնականում կանխատեսվում է աճ մշակող արդյունաբերության ոլորտում` շուրջ 7.8 մլրդ դրամ (8.4%), էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում` շուրջ 1.3 մլրդ. դրամ (5.0%) և հանքագործական արդյունաբերության ոլորտում՝ շուրջ 810.1 մլն. դրամ (30.5%): Ակնկալվում է, որ արտադրության աճ կարձանագրվի նաև խմիչքների, սննդի, դեղագործական ապրանքների, կաշվե իրերի արտադրության բնագավառներում: Կանխատեսվում է նաև արդյունաբերական արտադրանքի իրացման ծավալի շուրջ 9.8% աճ. նախորդ տարվա 144.9 մլրդ. դրամի դիմաց իրացման ծավալը կկազմի 159.1 մլրդ դրամ»:
Մեր զրուցակիցը կարեւոր է համարում նաեւ մարզում ճանապարհաշինության աշխատանքները: Մարզի ընդհանուր օգտագործման պետական և համայնքային ենթակայության ավտոճանապարհային ցանցի երկարությունը կազմում է 593.9 կմ, որից 48.9 կմ միջպետական, 417.2 կմ հանրապետական և 127.8 կմ տեղական նշանակության: 2013թվականին, հիմնականում համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, Կոտայքի մարզում իրականացվել են մի շարք ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ, մասնավորապես, Երևան-Սևան մայրուղուց – Աղվերան, Մայակովսկի-Նոր Գյուղ-Կոտայք-Կապուտան-Զովաշեն և Կարենիս-Չարենցավան-: Այդ աշխատանքների համար ծախսվել է 1386.177 մլն. դրամ:
Նաեւ, Կառավարության պահուստային ֆոնդից, հրատապ ծրագրով հատկացվել է 305.8 մլն. դրամ`վեց համայնքային ճանապարհների և փողոցների բարեկարգման համար`Հրազդան, Եղվարդ, Արտավազ, Մեղրաձոր, Նոր Երզնկա, Գետամեջ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031