Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ մաքսակետեր չկան ու չեն լինելու

Դեկտեմբեր 27,2013 16:21

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասուլիսում մի մանրամասն ներկայացրեց դեկտեմբերի 24-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի վերաբերյալ:

Ըստ նրա՝ Ղազախստանի նախագահի հայտնի հայտարարությունից հետո, թե «Բաց է մնում այն հարցը, թե ղարաբաղյան հակամարտության հետ կապված որտեղ է լինելու Մաքսային միության սահմանը Հայաստանում: Ուստի մենք մեր պաշտոնակիցների հետ միասին կստորագրենք «ճանապարհային քարտեզը», սակայն հատուկ կարծիքով, որը կշարադրվի»՝ Հայաստանի նախագահը հայտարարել է, թե Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ մաքսակետեր չկան ու չեն լինելու,  ու «ճանապարհային քարտեզը» ստորագրվել է դրանից հետո:

Տիգրան Սարգսյանը զուգահեռներ տարավ, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը խոչընդոտ չէր Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ բանակցություններում, նաեւ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցելիս. «Մաքսային միությունն էլ այս առումով բացառություն չի լինելու»:

Ավելի վաղ մեկ այլ հարցի պատասխանելիս նա ասել էր, թե իրենց շատ են մեղադրում եվրոպամետ էիք, հիմա դարձել եք ռուսամետ.  «Նման հարցերի ես մի պատասխան ունեմ. առաջին հերթին մենք հայամետ ենք տրամադրված: Եվ միջազգային հարթակում ցանկացած քայլ մի նպատակ է հետապնդում՝ մեր քաղաքացիների ու տնտեսության համար բարենպաստ միջավայր ստեղծել: Այդ տեսանկյունից հարցին պատասխանելով՝ կասեմ, որ մենք միշտ մի քաղաքական սկզբունք ենք ունեցել՝ փորձելով այդ երկու սկզբունքները դիտարկել որպես փոխլրացնող: Վերջին հինգ տարիների ընթացքում ես միշտ կողմ եմ արտահայտվել այդ երկու սկզբունքներին»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031