Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ի՞նչն է խանգարում Արարատ Մկրտչյանին

Դեկտեմբեր 27,2013 16:00

«Արարատ Մկրտչյանի հետ որեւէ տեսակի կապ կամ խոսակցություն վերջին երեք ամիսների ընթացքում չեմ ունեցել: Ավելին՝ եթե նախարարն արդեն նախկին է, ապա ոչ մի բան նրան չի խանգարում, որ ինքն այդ տեսակետն արտահայտեր: Եթե դա արել եմ ես, ուրեմն դա իմ վերլուծության եւ հետազոտության արդյունքն է: Թող չփորձեն որեւիցե մեկին ներքաշել այս գործընթացի մեջ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը` դիմելով առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին: Դերենիկ Դումանյանն ակնարկել էր, որ ոլորտին վերաբերող պատգամավորի քննադատությունների աղբյուրը նախկին նախարար Արարատ Մկրտչյանն է, ով նաեւ տիկին Սարգսյանի երբեմնի կուսակիցն էր: Նկատենք, սակայն, որ Արարատ Մկրտչյանը ոլորտին վերաբերող իր քննադատություններն ու մտահոգությունները մշտապես անձամբ է հնչեցրել:

Թեմայի շուրջ`

«Առավոտ» օրաթերթ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031