Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանշինները Սելիմի լեռնանցքում խոստանում են անցանելի ճանապարհ

Դեկտեմբեր 27,2013 15:49

Սաստիկ ցուրտ ձմռան պայմաններում ճանապարհների վիճակին ծանոթանալու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը շրջայց կատարեց Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում։

Բքի և ուժգին քամու պայմաններում, որը հատուկ է Հայաստանի հյուսիսային հատվածի կլիմային, թերևս ամենաբարդը Սելիմի լեռնանցքի անցանելիությունն ապահովելն է։ Սակայն այս տարածքը սպասարկող ճանշինի աշխատակիցների միահամուռ աշխատանքի շնորհիվ, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկայի կիրառմամբ՝ լեռնանցքն անցանելի է, բացառությամբ եղանակային այն տհաճ անակնկալների, երբ առանձին օրերի ուժգին քամին խոչընդոտում է ճանշինների աշխատանքը:

Ակնհայտ էր, որ նշված մարզերի ավտոճանապարհներն սպասարկող ճանշինների աշխատակիցները հավուր պատշաճի էին կատարել իրենց աշխատանքը. դա էր վկայում ճանապարհների մաքուր և լիարժեք անցանելի վիճակը: Այցի պահին այս հատվածում կատարվում էին կողնակների մաքրման և ճանապարհների լայնացման աշխատանքներ: Շրջայցի ընթացքում ճանշինների ղեկավարներին հանձնարարվեց հնարավորին կարճ ժամանակահատվածում ավարտին հասցնել նաև այդ աշխատանքները:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը ընդհանուր առմամբ գոհ էր կատարված աշխատանքից.
«Ամբողջ շրջայցի ընթացքում ճանապարհներին մերկասառույց չնկատեցինք: Ծածկն ամբողջովին ասֆալտապատ էր, մաքրման աշխատանքները գնահատում եմ լավ: Ինչ վերաբերում է ճանապարհների լայնացմանը, ապա կատարվում են կողնակների մաքրման աշխատանքներ, որպեսզի ճանապարհներն ամբողջովին ծառայեն նպատակին»,-նշեց Աշոտ Արշակյանը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031