Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը չպատասխանեց հրաժարականի վերաբերյալ հարցին

Դեկտեմբեր 27,2013 15:48

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիրն այսօր ասուլիսում ասաց, թե Տիգրան Սարգսյանը սահուն շրջանցեց հարցը ՀՀ նախագահի հրահանգի վերաբերյալ, թե յոթ տոկոս տնտեսական աճ չապահովելու դեպքում՝ կառավարությունը պետք է հրաժարական տա: Լրագրողի դիտարկմամբ՝ Ձմեռ պապիից ավելի շատ է սպասված հարցը՝ «արդյոք հրաժարական տալո՞ւ եք, թե՞ ոչ»: Վարչապետն իր պատասխանում որեւէ կերպ չանդրադարձավ հարցի այդ հատվածին:

Ընդամենն ասաց. «Բնականաբար, քաղաքական գնահատականները կտրվեն հենց այդ ժամանակ, երբ մենք կարողանանք գնահատել օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, որոնք ազդել են աճի ցուցանիշի վրա և կհասկանանք՝ կառավարությունն արե՞լ է առավելագույնը՝ այդ քաղաքական թիրախն ապահելու համար»:

«Մեդիամաքսի» գլխավոր խմբագրի հարցերից մեկը վերաբերում էր Փակ շուկային, թե հրաժարական չի տվել պաշտոնյաներից որեւէ մեկը, որն այս առնչությամբ ընդունել է սեփական անզորությունը:

Տիգրան Սարգսյանն ի պատասխան մասնավորապես համաձայնեց, թե փորձ էր կատարվում մեկ գերատեսչությունից խնդրի լուծումը բարդել մեկ ուրիշի վրա: Պատասխանի մյուս մասը հայտնի սխեմայով էր՝ ունենք բացեր, պետք է քաղենք դասեր, շուտով կներկայացնենք օրենսդրական փաթեթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031