Լրահոս
Օրվա լրահոսը

Նախամանորյա նվերը` հայցվորի վճռաբեկ դատարան ներկայացված բողոքն էր

Դեկտեմբեր 27,2013 15:33

Մոսկվայում բնակվող, կլառնետահար Սեդրակ Հովհաննիսյանի հայցն ու վերաքննիչ բողոքը մերժվել են Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Նա դատի էր տվել երգահան Հասմիկ Մանասերյանին, նրա որդուն, ով մեր լրատվամիջոցում հանդես էր եկել մոր ստեղծագործությունների եւ առհասարակ, նրա հեղինակային իրավունքների պաշտպանության հարցով: Երրորդ անձ էր ճանաչվել նաեւ «Առավոտ օրաթերթ» ՍՊ ընկերությունը:

Այսօր ստացել ենք հայցվորի վճռաբեկ բողոքը տաս համակարգչային էջից բաղկացած:

Հայցվորը վիճարկում է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի նոյեմբերի 23-ի վճիռը, գտնում է, որ դատական ակտով խախտվել են իր նյութական եւ դատավարական իրավունքի նորմերը:

Պատվի, արժանապատվության եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման մասին բողոքում հայցվորը հայտնում է, որ ինքը կենսաթոշակառու է, եւ դատարանն իրեն պետտուրքից չի ազատել:Պետտուրքի գումարը կազմել էր երեսուն հազար ՀՀ դրամ:

Կենսաթոշակառու հայցվորի համար դատարանը մինչ այդ որոշում էր կայացրել, որ պետտուրքից նա կազատվի վճռով եւ մարտի որոշմամբ հետաձգել էր նրա վճարումը:

Սեդրակ Հովհաննիսյանն իր բողոքում հայտնում է, որ դատարանն իր վերաբերյալ «փաստացի վիրավորանք եւ զրպարտություն հանդիսացող տվյալները» չի գնահատել, եւ մերժել է իր հայցը:

Ըստ բողոքաբերի դատարանը խախտել է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվեկցիայի վեցերորդ հոդվածի պահանջները, «սխալ է մեկնաբանել» քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը:

Սեդրակ Հովհաննիսյանի բնորոշմամբ, վերաքննիչ դատարանը կրկնել է ստորադաս դատարանի կողմից թույլ տրված խախտումները, «միակողմանի մեկնաբանելով հօգուտ պատասխանողների»:

Նա խնդրում է բեկանել դատական ակտը, այն ուղարկել նոր դատարան նոր կազմով քննելու, եւ իր բողոքն ընդունել վարույթ:

Ուշադրության արժանի է այն, որ պահանջում կա այսպիսի ձեւակերպում.«Ուղարկել նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031