2013 թվականը գյումրեցիների կյանքում ոչ միայն նշանավորվեց մշակութային իրադարձություններով, համաշխարհային դեմքերին այս քաղաքում ընդունել-ճանապարհելով, կենտրոնական փողոցները ասֆալտապատելով կամ ձմռան սառնամանիքին այդ նույն փողոցները տեղը տեղին մաքրելով (նախորդ տարիներին դրանք կարող էին մրցել ամենաթանկ սահադաշտի հետ), այլեւ նրանով, որ ավագանու անդամները սկսել են վերջապես խոսել…
«Դպրոց» բառի մեջ ուղիղ երեք տառասխալ անող՝ «դբռոծ» գրող երիտասարդն ու կիսագողական, թաղային հեղինակությունը հանկարծ սկսել է ավագանու նիստերի ժամանակ քաղաքի հարցերը բարձրաձայնել, շահերը պաշտպանել կամ այսպես ասած՝ քաղաքի թասիբին կանգնել: Սա թերեւս ամենասենսացիոն իրադարձությունն է Գյումրու պատմության մեջ: Փաստորեն Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացավ ու արեց. նա Գյումրիում ոչ միայն ավագանու ինստիտուտը ձեւավորեց (որեւէ մեկը՝ անկախ իր թաղում ու քաղաքում ունեցած հեղինակությունից, այդքան ռիսկ չունի ավագանու նիստերից բացակայելու), այլեւ հարկադրեց նրանց խոսել: Այս առումով Սամվել Բալասանյանը իրոք ռեկորդ խփեց: Ընդ որում, խոսում են շատ լուրջ թեմաներից, քաղաքի բյուջեում փոփոխություններ կատարելուց, քաղաքի սոցիալական խնդիրները լուծելուց, վիրավորված էին Պուտինի այցից հետո թատրոնի նոճիները թռցնելուց… Ի դեպ, վերջիններս իրենց ամբողջ կազմով ոչ միայն մասնակցում են ավագանու նիստերին, այլեւ Գյումրու բոլոր նշանավոր իրադարձություններին:
Մի խոսքով՝ Գյումրու ավագանին դեռ նոր է սկսել պահանջատեր դառնալ ու իր քաղաքի թշվառության համար պատիվ պահանջել, իսկ սա նշանակում է, որ շատերը՝ կլինեն ԱԺ պատգամավորներ, նախարարներ, այսուհետ Գյումրու ու գյումրեցիների մասին որեւէ կարծիք արտահայտելիս երկար պիտի մտածեն…
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
գրեք ճշմարտությունը, հենց Բալասնյանի օրվա ավագանին է բոյկոտում նիստերը, որից հետո Բալասանյանը նրանց կանչում է Անուշարան գործարան ու հախեր տալիս , որ նիստերին մասնակցեն, թե դուք չգիտեք? սրանք փաստեր են Առավոտ, որոնց դուք միտումնավոր չեեք անդրադառնում, ավագանու կեսը Բալասանյանի բարեկամներն են, ինչ թաղ ինչ բան, համ էլ մարդը կոնկրետ վճարում է ավագանիներին, որ գան նիստերի, ինչի դուք դա չգիտեք?Քանի ացագանու անդամի երեխայի ընդունել աշխատանքի , լավության տեղ, ասեմ անունները`չէ գնացեք ինքներդ ճշտեք, այ դա գրեք, թե ավագանու ինստիտուտը Բալասանյանը ծախելու ու առնելու շուկա է դարձրել