Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանը ՀՀ ԳԱԱ նախագահության դեկտեմբերի 27-ի նիստում միաձայն ընտրվեց ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի պաշտոնում:
Արարատ Աղասյանը գլխավորում է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը 2003թ-ից: Արարատ Աղասյանի գիտական գործունեությունը կապված է Արվեստի ինստիտուտի հետ սկսած 1978թ-ից` Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստաբանական բաժինը ավարտելուց անմիջապես հետո:
Հետազոտությունների հիմնական ոլորտը ` XIX-XX դարերի հայ կերպարվեստի և քննադատական մտքի պատմությունն է: Արարատ Աղասյանը 8 մենագրության, 70 գիտական հոդվածների հեղինակ է: Արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը, պարգեւատրվել` ՀՀ պետական մրցանակով, ՀՀ ԳԱԱ «Պատվոգրով», ՀՀ կրթության և գիտության նախարարության Ոսկե հուշամեդալով, ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով, ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն