Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանը՝ գազի գնի եւ «Հայռուսգազարդի» մասին

Դեկտեմբեր 27,2013 14:46

Այսօր ասուլիսում անդրադառնալով հարցին, թե ինչու կառավարությունը չէր կարողանում անցած տարիներին հայտարարել, թե գազի սակագինն ինչպիսին էր՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց՝ պարզ պատճառով. «Գազպրոմի» առաջարկած սակագինն անընդունելի էր. «Մեր տնտեսության համար դա կլիներ ուղղակի կործանարար: Ամեն տարի գազի գինը պետք է բարձրանար»:

Ըստ նրա՝ ներկայիս սակագինը՝ «մեզ համար, մեղմ ասած, շատ ընդունելի տարբերակ է, դրա համար համաձայնեցինք այդ քսան տոկոսը զիջել»:

Տիգրան Սարգսյանի համոզմամբ՝ այդ քսան տոկոսից դիվիդենտներ չէինք կարող ակնկալել. «Քսան տոկոսի զիջումը մեզ համար որեւէ վտանգ չի պարունակում», մասնավորապես հաշվի առնելով, որ գները մեզ հետ պետք է համաձայնեցվեն, դաշտը կարգավորելի է:

Անդրադարձ եղավ նաեւ Իրանի հետ բանակցություններին: Տիգրան Սարգսյանը նկատեց, որ թեեւ դեսպանն անկեղծացել էր, եւ այդպիսի հայտարարություններ էր անում՝ «Իրականում պետք է գազի գինը թանկացնել՝ ավելի ազդակներ չենք ստացել»: Ըստ նրա՝ «Սա պետք է դիտարկենք իբրեւ դիվանագիտական վրիպակ»:

Հերքեց նաեւ պնդումները, թե այս գործարքը վտանգում է ինքնիշխանությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031