Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Եթե ընդդիմությունը մեկ տարի առաջ միավորվեր, այսօր այլ իրավիճակ կլիներ»

Դեկտեմբեր 27,2013 14:36

Տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում ԱԺ «ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօրվա տարեվերջյան ասուլիսում, ասաց, որ եթե ապրիլի 9-ին մենք ունենայինք այնպիսի քաղաքացիական, ինչպես նաև քաղաքական համակարգի հզոր ընդվզում, ապա այս իշխանություններն այլևս կդադարեին գործել: Նա նկատի ուներ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի եւ «գազային» համաձայնագրերի առիթով ծավալված համատեղ պայքարը:

Նա նշեց, որ այս իրավիճակում խորհրդարանում նախադեպ ստեղծվեց՝ ոչ իշխանական ուժերը միավորվեցին: Եթե նախորդ տարվա դեկտեմբերին ոչ իշխանական ուժերը համախմբվեին, ապա, Փոստանջյանի խոսքով, նախագահական ընտրություններում իրավիճակն այլ կլիներ. «Միասնականության հարցը, կարծես թե, լուծվել է, բայց այս միասնականությունն, իհարկե, խնդիր հարուցել է այսօրվա մեծամասնության համար, բայց միասնականությունը իմ կարծիքով՝ պետք է տեղափոխվի հրապարակներ: Այդ միասնությունը, լինելով, հրապարակներում, միանգամից բերելու է փոփոխության»:

Առանձնացնելով տարեվերջյան զարգացումները, մասնավորապես, խորհրդարանի մեծամասնության կողմից հայ-ռուսական գազային համաձայնագրերի վավերացումը, Զարուհի Փոստանջյանն ասաց, որ իշխանությունն օրենքի կոպիտ խախտումներ արեց և հայտարարեց, թե իբր համաձայնագիրը վավերացվել է: «Տվյալ պարագայում միայն Սուքիաս Ավետիսյանն էր, որ հաշվում էր: Միգուցե Սուքիաս Ավետիսյանի տեղը լիներ մեկ այլ անձ, միգուցե պարոն Աբրահամյանը հրավիրեր մեկ այլ անձ, օրինակ, իր թիկնապահներից որևէ մեկին, որ կատարեր այդ հաշվարկը: Այս ամենը փաստացի տեղի ունեցավ օրենքից դուրս, օրենքի կոպիտ խախտումներով պարոն Աբրահամյանը փորձում էր իրականացնել հաշվարկը: Հետագայում ինքն այդ կեղծիքի մեղսակիցը եղավ և ստորագրեց, որ իբր թե այս փաստաթուղթն արդեն վավերական է»,- ասաց Փոստանջյանը:

Զարուհի Փոստանջյանը միաժամանակ ասաց, որ ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից գազային պայմանագրի հարցով ՍԴ դիմելու հարցն այլևս օրակարգում չէ.«Մեր խնդիրն այսօր գտնվում է հրապարակներում, համախմբված բոլոր քաղաքական ուժերը, քաղաքացիական նախաձեռնությունները, քաղաքացիները այսօր կարող են իրենց օրակարգը պարտադրել ներկայիս ապօրինի իշխանությանը հրապարակներում»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ դա է այսօր հասարակության պատվերը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031