Լրահոս
Օրվա լրահոսը

Տիկին Սուսաննայի Ամանորը ոչնչով չի տարբերվում տարվա մյուս օրերից

Դեկտեմբեր 27,2013 14:25

57-ամյա Սուսաննա Աբովյանը Ամանորի գիշերն անցկացնում է այնպես, ինչպես տարվա մյուս 364 օրերը՝ առանց որեւէ յուրօրինակության: «Դեկտեմբերի 31-ին ժամը 12-ին նստում եմ բազմոցի անկյունում, հեռուստացույց նայում, հիշում անցկացրած լավ օրերս ու ավելի ոչինչ»,- մեզ հետ զրույցում ասում է տիկին Սուսաննան: Այդ օրը նա ոչ միայն չի զգում ընտանեկան ջերմություն տան պատերի ներսում, այլեւ իրապես ջերմություն՝ ձմռան ցրտից պաշտպանվելու համար. գազի կաթսան միացնում է օրական 15-20 րոպե եւ ոչ ավելի: Տիկին Սուսաննան, ներկայումս լինելով անաշխատունակ, նպաստ չի ստանում, քանի որ եղբոր ընտանիքի 8 անդամները եւ մեկ մեքենա գրանցված են այդ տան վրա: Սակայն արդեն քանի տարի է՝ եղբայրն ընտանիքի հետ Ռուսաստանում է, իսկ Սուսաննան մենակ է ապրում հայրական տանը: 5 տարի է, ինչ առողջական խնդիրներ ունի. այժմ դժվարությամբ է տեղաշարժվում: Սակայն կեցությունն ապահովելու համար Սուսաննան ստիպված զբաղվում է ժավելի սպիրտի վաճառքով. ոտքով գյուղից գյուղ է գնում, վաճառում այն, հետո կրկին ոտքով վերադառնում Երեւան: Միայն կիրակի օրերին է հանգստանում:

«Արդեն 5 տարի է՝ տառապում եմ այս կյանքով. ոտքիս տակը կոշտուկից ինֆեկցիա է անցել, հիմա թարախակալվել է ու արյուն է գալիս: Ես էլ փող չունեմ բուժելու համար: Գնացի բժշկի, ասացին, թե մի տարի պետք է պառկեմ, ոտքս չծանրաբեռնեմ: Որ ես մի տարի պառկեմ, ինձ ո՞վ տիրություն կանի: 15-20 օր պառկեցի, էլի վեր կացա»,- ասում է տիկին Սուսաննան: Նա 11 տարի աշխատել է «Էլեկտրոն» գործարանում՝ որպես քիմիկ-լաբորանտ: Սակայն կրճատումների արդյունքում նրան գործից ազատել են եւ սկսած 1998 թվականից՝ զբաղվել եւ զբաղվում է այժմյան գործով: Այսօր նա դժվարանում է որեւէ անվանում տալ իր ներկայիս դրությանը. ամաչելով, բայց ընդունում է, որ սոցիալապես անապահով է, հասկանում է, որ չի կարող նպաստ ստանալ, քանի դեռ տանը, իրենից բացի, գրանցված այլ անձինք էլ կան, եւ չի կարող նաեւ թոշակ ստանալ, քանի դեռ չի բոլորել 63 տարին: Սակայն անապահով սոցիալական վիճակը նրան ստիպում է այժմ բարձրաձայնել իր վիճակի մասին՝ հույս ունենալով, որ գոնե մյուս տարի Ամանորը կնշի տարվա մյուս 364 օրերից տարբերվող ձեւով:

ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Լուսանկարը`www.superstock.com-ից

«Առավոտ» օրաթերթ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031