Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանյան հասարակության 30% -ի վիճակը շատ ծանր է

Դեկտեմբեր 27,2013 14:13

Հոգևոր սննդի համար գումար չի բավականացնում

Հայաստանում գործում է տնտեսական զարգացման ծրագիր, ըստ որի թանկացումները կարող են լինել մինչև 4,5%–ի սահմանում։ Սակայն այսօր առկա են 50%–ի թանկացումներ, որի օրինակն էր տրանսպորտի գնի թանկացումը։ Այս մասին հայտնեց « Սպառողների միության » նախագահ Արմեն Պողոսյանը՝ «Ֆորում» մամուլի ակումբում այսօր կայացած ասուլիսի ժամանակ։

Ա. Պողոսյանի պնդմամբ Հայաստանում այնքան էլ լավ չի գործում հասարակական վերահսկողությունը։ Ըստ նրա պետական մարմինները, հասարակական վերահսկողությունը և մամուլը պետք է աշխատեն միասին։ Ա. Պողոսյանը գտնում է, որ սա կտա դրական արդյունք։

Ըստ Ա. Պողոսյանի  հայաստանյան հասարակության շերտերի մինչև տարբերությունը շատ մեծ է։Նա նշում է, որ հասարակության մեջ առկա է մի շերտ, որը հետարքրքություն չի ցուցաբերում ապրանքների գների, թանկացումների հանդեպ։ Ըստ Ա. Պողոսյանի այս մարդիկ կազմում են հասարակության  մոտավորապես 8%-10%։ Հասարակության մյուս 90%–ի մոտ ևս առկա է շերտավորում 40% -ը գտնվում է աղքատության շեմին, իսկ 30% -ի վիճակը շատ ծանր է։

Ըստ Ա. Պողոսյանի՝ ընդհանուր առմամբ  ընտանիքի աղքատ լինելը որոշվում է հետևյալ կերպ. եթե ընտանեկան բյուջեի 25%-ից ավելին, ինչպես նաև դրանից պակաս է  ծախսվում սննդի վրա, ապա այդ ընտանիքը համարվում է աղքատ  և նրանց օգնելու համր մշակվում են պետական ծրագրեր։ Ա. Պողոսյանի տվյալներով՝  Հայաստանում ընտանեկան եկամուտի 58% –ը ծախսվում է սննդի վրա, 30% –ը՝ կոմունալ ծախսերի, իսկ հոգևոր սննդի համար՝ թատրոններ , համերգներ հաճախելու համար գումար չի մնում։

Զառա ԱՍԿԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031