Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանը խոստանում է այսուհետ ավելի ուշադիր լինել մայրենի լեզվի հանդեպ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 27,2013 14:07

«Լեզվի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն հայերենն է»: Այս դրույթը հիշեցնելով՝ «Առավոտն» այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է նա, հատկապես Մաքսային միությանն անդամակցելու մտադրության վերաբերյալ հայտարարությունից հետո, այն միջոցառումների ընթացքում, որտեղ ներկա է ռուսական կողմ՝ լինի հուշարձանի բացում կամ մամուլի ասուլիս՝ զանց առնում մեր օրենքի այդ դրույթը:

Տիգրան Սարգսյանն ի պատասխան ասաց. «Խոստանում եմ, որ այսուհետ ավելի ուշադիր կլինեմ»: Սակայն նաեւ նշեց, թե ինքը բազմիցս առիթներ է ունեցել անգլերեն ելույթ ունենալու եւ որեւէ մեկն իրեն դիտողություն չի արել, թե ինչու է խոսել անգլերեն:

Իր իսկ ներկայացրած բացատրությունը հետեւյալն էր, թե անգլերենի տարածվածությունը նկատի ունենալով՝ վտանգ չի զգացվում, իսկ ռուսերենի իմաստով՝ այդ լեզվի գերիշխող դիրքի վերաբերյալ պահպանված հիշողությունը ստիպում է զգոն լինել. «Ուշադիր պետք է լինենք մայրենիի նկատմամբ, եւ ես այսուհետ ավելի ուշադիր կլինեմ»:

Ավելի ուշ պատասխանելով մեկ այլ հարցի՝ հայտարարեց, թե Մաքսային միությանն անդամակցությունը բխում է հայ ժողովրդի շահերից: Եվ մանրամասն անդրադարձավ, թե ինչու այդ գիտակցումը չկար այնժամ, երբ Հայաստանը քայլեր էր կատարում՝ Եվրոպական միության հետ ստորագրելու Ասոցացման համաձայնագիր: Մաքսային միությանն անդամակցությունն, ըստ նրա, հիմքեր է ստեղծում կայուն տնտեսական զարգացման համար:

Տեսանյութը՝ HenaranAkumb

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031