ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ասուլիսում պատասխանելով աղքատության աճի վերաբերյալ հարցին՝ ասաց, որ իրենց կարեւորագույն խնդիրներից մեկը աղքատության հաղթահարման խնդիրն է: Եվ այդ խնդիրն, ըստ նրա, առաջացել է իննսունականերին, երբ առաջացավ սոցիալ տնտեսական կոլապս:
Նշեց նաեւ, որ անցած տարիների ընթացքում չի հաջողվել ձեւավորել միջին խավ:
Վարչապետը խոսեց նաեւ այն մասին, թե աղքատությունը հաղթահարելու համար պիտի ստեղծվեն աշխատատեղեր, որ փոխվի քաղաքացիների կենսամակարդակը. «Սա մեր թիրախն է: Հինգ տարիների ընթացքում արմատական փոփոխություններ ենք կատարել»:
Տիգրան Սարգսյանի պնդմամբ, դեղագործության ոլորտում երկրորդ տարին է, ինչ էական ու շոշափելի աճ է արձանագրվում:
Կարդացեք նաև
Աղքատությունը հաղթահարելու իմաստով կարեւորեց նաեւ գիտությունը եւ կրթությունը. «Ֆինանսական միջոցների բացակայությունը չի կարող դառնալ պատճառ, որ երիտասարդը չստանա կրթություն»: