Սամբոյի համաշխարհային ֆեդերացիան /FIAS/ ամփոփել է Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության արդյունքները, որոնցում հաշվի են առնվում տարվա ընթացքում կայացած չորս փուլերում՝ մարզիկների հավաքած միավորները:
90 կգ քաշային կարգում պատվավոր երկրորդ տեղն է զբաղեցրել և արծաթե մեդալի արժանացել Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի սան Դավիթ Գրիգորյանը: Ընդ որում, մեր մարզիկը չորս փուլից ընդամենը երեքին է մասնակցել:
Հավելենք, որ նույն քաշային կարգում առաջին տեղը զբաղեցրել է ռուսաստանցի Արսեն Խանջյանը:
Աշխարհի գավաթի մրցանակակիրների պարգևատրման և մեծարման արարողությունը կկայանա արդեն հաջորդ տարի:
Այսպիսով, ամփոփելով 2013 թվականը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայտարարում է, որ Հայաստանի սամբիստները աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, աշխարհի գավաթի խաղարկություններում, համաշխարհային Ունիվերսիադայում նվաճեցին 34 մեդալ, որից 6՝ ոսկե, 7՝ արծաթե, 21՝ բրոնզե:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա