Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին ներկա են ոչ միայն լրատվամիջոցների խմբագիրները, այլ նաեւ Մանկավարժական համալսարանի ուսանողները: Նրանց այստեղ էին բերել երկու ավտոբուսներով:
Ներկա էին նաեւ լրագրության դասախոսներ, այդ թվում՝ նաեւ Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ պրն Սարգսյանն այդ համալսարանի խորհրդի նախագահն է: