Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Հակոբյան. «Իշխանության ուզածը Հայաստանը մեծ պոլիգոն սարքելն է»

Դեկտեմբեր 27,2013 13:17

«Պայքարի բոլոր ձևերը սպառված են իշխանական համակարգի ներսում, և համամիտ չեմ, որ պայքարի միակ ձևը արտագաղթն է»,-Aravot.am-ի հարցին` համամի՞տ է այն կարծիքին, որ «կազյոլի» , «իմ դեմ խաղ չկա» լեզվով խոսող իշխանության դեմ պայքարի միակ տարբերակը մնացել է արտագաղթը ,  այսպես արձագանքեց  Նախախորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը: Նշենք, որ այսօր հրավիրված մամուլի ասուլիսին Նախախորհրդարանի անդամները խոսեցին Հայաստանի ինքնիշխանության կորստի վտանգի և դիմադրության կազմակերպման առաջնահերթ խնդիրների մասին:

Վարդան Հակոբյանն Aravot.am-ին ասաց, որ ընդհակառակը, պետք է նպաստել ներգաղթին ու շեշտեց, թե իր ընկերներից երկուսն իրենց ընտանիքներով արդեն տեղափոխվել են Հայաստան` բնակություն հաստատելու: Այնուհետև շարունակեց. «Արտագաղթով ընդամենը իշխանության ջրաղացին են ջուր լցնում: Նրանց ուզածն էլ այն է, որ ի վերջո Հայաստանը սարքեն մեծ պոլիգոն, սպասարկման օբյեկտ կամ ստրիպտիզ ակումբ ու մենք արտագաղթելով ընդամենը նաստում ենք, որ այդպես էլ լինի»: Վարդան Հակոբյանն ասաց, որ Նախախորհրդարանը պայքարի նոր փուլ է մուտք գործում ու մանրամասնեց. «Իշխանության կանոններով պայքարի ձևերը սպառված են, ուստի մենք ուզում ենք ստեղծել նոր խորհրդարան, նոր որակի կառավարման օղակներ`այդպիսով ստեղծելով պայքարի նոր որակ: Դա անելու ենք հանրաքվեի միջոցով, որը ոչ թե մեկ կամ երկու օր է տևելու, այլ ամիսներ, քանի որ անհատական յուրաքանչյուր քաղաքացու հետ պայմանագիր ենք կնքելու»:  Վարդան Հակոբյանը առաջնային է համարում այն, որ  «մենք չխաղանք խաղի այն կանոններով, որոնք մշտապես մեզ փակուղի են տարել»: Դառնալով այն «պսեվդո գործիչների» պահվածքին, որոնք « դեկտեմբերի 23-ին` խորհրդարանում քվեարկության օրը խորհրդարանի բակում հայտարարեցին, թե բոյկոտ ու միտինգներ են անելու» ասաց. «Դա այժմ ծիծաղելի է, քանի որ իշխանական խաղի կանոններով արդյունքի հասնելու զրոյական շանս կա, քանի որ իշխանությունը երկիրը տանում  է գաղթուցման»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031