Այս պահի դրությամբ լուծարվել, կոնսերվացվել եւ փականային ռեժիմի է բերվել 46 խորքային հոր, հորատանցքերի լուծարման եւ կոնսերվացման շնորհիվ մինչեւ հունվարի մեկը կխնայվի 3500-4000 լիտր վայրկյան ջուր: Այսօր այս մասին տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ասաց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Այս տարի իրականացվել է Արարատյան դաշտավայրում առկա խորքային հորերի հաշվառում, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել են 3314 խորքային հոր, բնապահպանության նախարարությանը հատկացվել է107.5 մլն դրամ եւ իրականացվել են Արարատի եւ Արմավիրի մարզերում 43 ինքնաշատրվանող եւ ապօրինի հորերի լուծարման աշխատանքներ: Նախարարը նշեց, որ Արարատյան դաշտավայրի ջրային հորիզոնները նվազել են 7-9 մետր:
Ըստ նախարարի, այս տարի պետբյուջեով Սեւանա լճի իրականացվել է 366.6 հազար հատ մանրաձկան համալրման գործընթաց:
2013 թվականի դեկտեմբերի 26-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը կազմել է 1900.16 մետր, ինչը 2001 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ 3.82 մետրով ավելի է. Այս տարի Սեւանա լճի ջրի մակարդակը բարձրացել է 5 սմ-ով:
Մանրամասն՝ առաջիկայում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ